News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ խոսելով  Հայաստան իր այցի նպատակների մասին։

«Այսօր ես գլխավորում եմ Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր նվիրվածությունը Հայաստանում եւ Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը եւ ժողովրդավարական կառավարմանը: Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության անդամների եւ իրավապահ մարմինների հետ հանդիպումների ժամանակ մենք կփոխանցենք Միացյալ Նահանգների ամուր եւ շարունակական աջակցությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի կազմակերպության նախագահ եւ Հայաստանի վաղեմի բարեկամ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության տեւական լուծման հարցում», - ասել է Նենսի Փելոսին։

Հիշեցնենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

NEWS.am-ին ԱՄՆ դեսպանատնից հայտնել էին, որ սեպտեմբերի 17-ից 19-ը կայանալիք այցի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ`քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու անվտանգության առկա իրավիճակը:

Նենսի Փելոսին ելույթ կունենա մամուլի ասուլիսում, որը կկայանա Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Նրա ելույթը հասանելի կլինի www.speaker.gov/newsroom կայքում:

Ելույթի ընթացքում Փելոսին կանդրադառնա երկու պետությունների միջեւ ամուր փոխգործակցության թեմաներին, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների եւ ժողովուրդների միջեւ երկարաժամկետ կապերի վրա։

Ներկայացուցիչների պալատի նախագահի պատվիրակության կազմում են Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփայերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ