News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչները պատմում են, որ ադրբեջանական հարձակումը սկսել է շատ անսպասելի եւ իրենք մի կերպ են կարողացել դուրս գալ գյուղից:

«Գիշերը 12-ի մոտ էր, երեխեն ասեց` պապա, կրակում են, ասեցի` ամեն օրվա կրակոցների նման է, դուրս եկա, հասկացա, որ չէ, այդ ժամանակ բեսպիլոտնիկը խփեց զորամասին, սնարյադներն արդեն գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցինք գետնին: Սնարյադը գցեցին մեր տան կողքը, հարեւանին ենք զանգել, մի կերպ դուրս ենք եկել ու գնացել ենք Վարդենիս»,-ասում  է Սոթքի բնակիչը եւ ցույց տալիս բեկորները տան մոտակայքում:

Սոթքի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ կրակոցները շատ ուժեղ են եղել, նման բան նքը երբեք չէր տեսել:

«Հարվածները էնքան ուժեղ, հուժկու էին, որ չհասկացանք` ինչ է կատարվում: Մենք չգիտենք` մեզ ինչ է սպասվում, անորոշություն է, իմանանք` գնալու ենք, գնանք, մնալու ենք, մնանք: Մենք գնալու տեղ չունենք, սա մեր տունն է, մեր հողն է, եթե քո պոստին կանգնած տղան տեսնի, որ իրա մաման, իրա պապան տունը թողել գնացել են, ո՞ւմ  պաշտպանեն, իսկ որ տեսնում է` մենք այստեղ ենք, ավելի ուժեղ է լինում»,-ասաց բնակիչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ