News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցուն հողահարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների տրամադրումը «հակասում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով ամրագրված կրոնական կազմակերպությունների իրավահավասարության սկզբունքին»: Սա մեջբերում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքից, որը զետեղված է կառավարության պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 25-ի նիստում հավանության է արժանացել «Գույքահարկի մասին», «Հողահարկի մասին» եւ «Հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Դրանով նախատեսվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) պատկանող գույքը եւ հողամասերը ազատել գույքահարկից ու հողահարկից:

Տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` Հայ Առաքելական եկեղեցին առանց այն էլ հարկ չի վճարում, ուստի պետական կամ համայնքային բյուջեների վրա դա որեւէ ազդեցություն չի թողնի:

Սակայն արդարադատության նախարարությունը հիշեցրել է, որ 2010 թ. դեկտեմբերին Ստրասբուրգում կայացած Վենետիկյան հանձնաժողովի 85-րդ լիագումար նիստում քննարկվել են Հայաստանում «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Այնուհետեւ Վենետիկյան հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է, որ կրոնական կազմակերպությունների խտրականությունը կարող է արտահայտվել տնտեսական արտոնություններ տրամադրելու ձեւով կամ արտոնյալ կարգավիճակ սահմանելու միջոցով: Ուստի արդարադատության նախարարությունն առաջարկել է օրենքների նախագծերի քննարկումների ժամանակ հաշվի առնել Վենետիկյան հանձնաժողովի եզրակացության դրույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ