News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թեհրանը փորձում է հասնել Իրանի եւ «հինգ գումարած մեկ» խմբի միջեւ միջուկային գործարքի վերականգնմանը, նախընտրելի է՝ այն ձեւով, որը ԱՄՆ-ին թույլ չէր տա նորից միակողմանիորեն դուրս գալ այդ պայմանավորվածություններից։ Այս մասին CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։

«Եթե խոսքը լավ եւ արդարացի գործարքի մասին է, ապա մենք լրջորեն տրամադրված կլինենք պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում։ Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա դուրս գալ գործարքից»,- ասել է Ռայիսին»։

Այս առնչությամբ CBS-ի թղթակիցը նկատել է, որ Իրանը պոտենցիալ առումով նույնպես կարող է դուրս գալ գործարքից։ «Ամերիկացիները խախտել են իրենց խոստումը։ Նրանք դուրս են եկել [Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)] միակողմանիորեն»,- նշել է Ռայիսին։ «Մենք չենք կարող վստահել ամերիկացիներին նրանց պահվածքի պատճառով, որը մենք արդեն տեսել ենք։ Դրա համար, եթե երաշխիքներ չկան, ապա չկա [նաեւ] վստահություն»,- ընդգծել է Իրանի նախագահը։

Բացի այդ, նա հավաստիացրել է, որ « միջուկային սպառազինություն ունենալը» չի նախատեսվում Թեհրանի դոկտրիններով։ Ռայիսին նաեւ հաստատել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հնարավորությունը։ «Դրանով կարելի է զբաղվել միջուկային թեմատիկայի վերաբերյալ բանակցություններից առանձին։ Դա կարելի է ապահովել երկու երկրների միջեւ։ Խոսքը հումանիտար հարցի մասին է։ Դա կարող է լուծվել բանակցությունների միջոցով»,- նշել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Ֆորդոյի օբյեկտում սկսել է ուրանի 60 տոկոսով հարստացումը՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել հակաիրանական բանաձեւին եւ խնդրել ․․․
ԵՄ-ը «ավելի նպատակաուղղված պատժամիջոցներ» կընդունի իրանցի պաշտոնյաների դեմ. Մակրոն
Մենք հասցեական պատժամիջոցների կողմնակից ենք, ասել է Մակրոնը...
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են անարդյունք. ԱԷՄԳ-ի ղեկավար
Իրանի եւ ԱԷՄԳ-ի բանակցություններն  անարդյունք են ավարտվել...
Բայդենը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեկ տարով երկարացնում եմ Իրանի հանդեպ ազգային արտակարգ դրության ռեժիմը, ասել է Բայդենը...
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել ԵՄ-ում Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ կառուցողական բանակցությունների մասին․ ՏԱՍՍ
Ես չեմ կարող այսօր հայտնել մանրամասների եւ ժամանակացույցի մասին․․․
Իրանում անկարգությունները միջուկային գործարքը տապալելու ԱՄՆ-ի ծրագիրն էր․ գեներալ Մուսավի
Վերջերս Իրանում տեղի ունեցած անկարգությունները Վիեննայի  բանակցությունները (ԳՀՀԾ-ի շուրջ) տապալելու ԱՄՆ ջանքերի մի մասն էին․․․
Ամենաշատ