News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական մասնակցության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է e-draft կայքից

Այս առաջարկով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն դիմել է կառավարությանը:

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲ ընկերությունն ունի 100% պետական բաժնեմաս և ստեղծվել է կոնկրետ տնտեսական գործունեություն ծավալելու՝ ք. Երևան, Վ. Սարգսյան N3 և N3/3 հասցեների վարչական շենքերի կառուցման նպատակով:

Նշենք, որ «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը ԱԳՆ-ի շենքի գնորդ «Տանգո» ընկերության դուստր կազմակերպությունն է: «Սալսա դեվելոփմենթի» հաշվեկշռում է Երևաի Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը։

«Տանգո»-ի սեփականատերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Հիշեցնենք՝ 2013-ի մարտի 5-ին տեղի էր ունեցել ԱԳՆ շենքի աճուրդը, որին ոչ ոք չէր ներկայացել և 51 մլն 271 հազար դոլարանոց շենքը հանձնվել էր գնորդին` «Տանգո» ընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ