News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի մասնակիցներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը նշել է, որ այս տարի երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։

«Կարեւոր է, որ այդ ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել»,-ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ է միջտարածաշրջանային համագործակցությունը։  Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նշել է Պուտինը, համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, մարդասիրական եւ այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են խոշոր նախագծեր եւ նախաձեռնություններ։

«Վստահ եմ, որ Ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում կօգտագործվեն՝ եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման եւ հայ-ռուսական գործընկերության հետագա ամրապնդման համար»,-հավելել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ