News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվան պաշտպանում է Թուրքիայի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման գաղափարը, անհրաժեշտության դեպքում պատրաստ հարթակ տրամադրել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ (հանդիպումը) օգտակար կլիներ։ Խոսքը շփումների հաստատման մասին է, առայժմ ռազմական եւ հատուկ ծառայությունների գծով. նման շփումներ կային։ Մենք դրանք պաշտպանում ենք, խրախուսում ենք, որպեսզի նրանք հանդիպեն, ընդհանուր հայտարարներ գտնեն դիրքորոշումներում»,- ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա ընդգծել է, որ Մոսկվան «հանդես է գալիս Անկարայի եւ Դամասկոսի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օգտին, ինչպես տեղի է ունենում տարածաշրջանի այլ երկրների հետ»։

«Եթե նրանք ցանկանան, մենք միշտ պատրաստ ենք ընդունել նրանց, իհարկե։ Որքան հանդիպումներ ենք մենք կազմակերպել տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով։ Մենք միշտ պատրաստ ենք տրամադրել մեր օգնությունը»,- ավելացրել է փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ