News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հայտնել է պաշտոնավարման ավարտի մասին։ Նա իր հրաժեշտի գրառման մեջ նշել է, որ ժողովրդավար աշխարհն աջակցում է Հայաստանի ձգտմանը՝ դեպի խաղաղ ապագայի կերտում։

«Հայաստանում ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը՝ ես գիտեմ, որ այն հավերժ կմնա ինձ հետ: Մինչ մենք մութ ժամանակներ ենք ապրում, Հայաստանի ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարության և անկախության պահպանումը և իրենց արժանի՝ խաղաղ և բարգավաճ ապագայի կերտումը, լուսավոր կետ է, որին աջակցում է ժողովրդավարական աշխարհը», – գրել է Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ