News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Ապարան քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել ավտոմեքենաների վարորդները, ուղևորներ՝ Ա. Ս.-ն (մոտ 5 տարեկան), Ս. Ե.-ն (ծնված 1959 թ.), Մ. Մ.-ն (ծնված 1990 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 2019 թ.), Դ. Վ.-ն (ծնված 2001 թ.), Հ. Օ.-ն (ծնված 1998 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1961 թ.) և մի կին (տվյալները չի հաջողվել պարզել), որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո՝ Մ․ Մ.-ն, Հ․ Օ.-ն և մի կին (անգիտակից վիճակում), տեղափոխվել են Երևան քաղաքի ԲԿ-ներ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Արթիկ-Երևան երթուղու «ԳԱԶել»-ը բախվել է «Օպելին». Վերջինս 10 մ. դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել. կա 10 վիրավոր

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ