News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արել է այն, ինչն ընդամենը մի քանի տարի առաջ կհամարվեր ժողովրդավարության հակառակ երեւույթ: Նա առաջարկել է կառավարություններին սահմանել էներգակիրների որոշ արտադրողների եկամուտները եւ ավելացնել անսպասելի հարկեր խոշոր նավթային ընկերությունների համար: «Համերաշխության ներդրում» կամ «ճգնաժամային ներդրում» կոչվող արտակարգ հարկի նպատակը նույնն է՝ կառավարել էներգիայի ծախսերը՝ անկառավարելի գնաճի պայմաններում եւ ստանալ լրացուցիչ փողեր, որպեսզի, ըստ պլանի, բաշխել նրանց միջեւ, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն, գրում է Օilprice.com-ը։

Սակայն ինչպես բոլոր մեծ ծրագրերի դեպքում, կան շատ անկանխատեսելի հետեւանքներ, եւ ամենալուրջերից մեկը նավթի եւ գազի մեջ ներդրումներից հրաժարվելն է այն ժամանակ, երբ համաշխարհային ներդրումներն արդեն իսկ ավելի ցածր են, քան պետք է լինեին պահանջարկի կանխատեսումների լույսի ներքո:

Այս մասին այս շաբաթ Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է JP Morgan-ի գլոբալ էներգետիկ ռազմավարության ղեկավար Քրիստիան Մալեքը: «Եթե դուք պլանավորում եք ձեր կապիտալ բյուջեն, ապա այժմ պետք է երկու անգամ մտածեք, քանի որ նոր ռիսկ ունեք»,- ասել է նա: «Սա խրախուսում է խոշոր ընկերություններին փողերը վերադարձնել բաժնետերերին, քանի որ նրանք օգտագործում են այս ազատ դրամական հոսքը, որը կարող է օգտագործվել ներդրումների համար»:

Պլանների համաձայն՝ ԵՄ-ն նպատակ ունի մոտ 140 միլիարդ դոլար «հավաքել» էներգիայի ոչ գազային եւ նավթային արտադրողներից, ինչպես նաեւ ածուխ արտադրող ընկերություններից անսպասելի հարկերի հաշվին՝ «պատերազմից եւ սպառողների հաշվին ստացված արտասովոր ռեկորդային շահույթի համար», հայտարարել է ֆոն դեր Լյայենը։

Ոլորտի արձագանքը արագ է եղել։ Ավստրիական OMV-ն հայտարարել է, որ նման միջոցների հետեւանքները կարող են հսկայական լինել՝ հավելելով, որ անարդար կլինի անարդյունավետ հարկային առաջարկը հիմնել վերջին երեք տարիների ընթացքում նավթային ընկերությունների շահույթի վրա, քանի որ դրանք նորմալ ժամանակներ չեն եղել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գլխավոր տնօրեն Ալֆրեդ Սթերնին։

Հարկ է նշել, որ չնախատեսված ծախսերի համար հարկն այս պահին միայն առաջարկ է։ Սա, անշուշտ, բարձր մակարդակից բխող առաջարկ է, սակայն այն դեռեւս հավանության չի արժանացել ԵՄ բոլոր անդամների կողմից: Ըստ FT-ի՝ ոչ բոլորն են համաձայն միջոցների հետ։

EMA-ի S&P Global գազի գործադիր տնօրեն Լորան Ռուսեկասն ասել է, որ ֆոն դեր Լյայենի կողմից ներկայացված առաջարկները «չափազանց բարդ» են, եւ «անհնար է դրանք մշակել ու իրականացնել մինչեւ ձմեռ, նույնիսկ եթե դրանց հետեւում լինի քաղաքական կոնսենսուս, որը չկա»։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Big Oil-ը դեռ կարող է խուսափել լրացուցիչ հարկից, թեեւ, հաշվի առնելով կլիմայի փոփոխության հարցում «մեծ չարագործի» համբավը, ոլորտի վրա լրացուցիչ հարկը կարող է լինել միակ միջոցը, որը լայն աջակցություն է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ