News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանին չի արվի միջուկային գործարքի ավելի լավ առաջարկ, քան այն, որն արդեն սեղանին է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ նշելով, որ Թեհրանը պետք է որոշում կայացնի, քանի որ լուծում գտնելու պատուհանը փակվում է, փոխանցում է AFP-ն։

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ամիսներ շարունակ անուղղակի բանակցությունները մի քանի հարցերի շուրջ փակուղի են մտել:

«Սեղանին ավելի լավ առաջարկ չի լինի, եւ Իրանը պետք է ճիշտ որոշումներ կայացնի»,- Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողներին ասել է Կոլոննան՝ հավելելով, որ իրավիճակն ապաարգելափակելու նախաձեռնություններ չեն ձեռնարկվել:

Արեւմտյան դիվանագետներն ասում են, որ այս պահին ակտիվ բանակցություններ չկան, եւ քիչ հավանական է, որ բեկում լինի մինչեւ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։ Նրանք Իրանին մեղադրել են նահանջելու մեջ, ինչը Թեհրանը հերքում է։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը լրջորեն կվերաբերվի միջուկային համաձայնագրի վերսկսմանը, եթե երաշխիքներ լինեն, որ ԱՄՆ-ն այլեւս դուրս չի գա դրանից, ինչպես արեց նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Դիվանագետների խոսքով՝ ԱՄՆ-ը 2,5 տարի որոշակի երաշխիքներ է տվել, սակայն դրանից այն կողմ գնալ չի կարող։ Իրանի միջուկային թիմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Թեհրանը այլեւս շահագրգռված չէ վերսկսել գործարքը, որը ընդամենը 2 տարի կարող է տեւել։ «Մեր միջուկային ծրագիրը զարգանում է ամեն օր, եւ այս անգամ ժամանակը մեր կողմն է: Թող անհանգստանան դրա համար»,- ասել է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Ֆորդոյի օբյեկտում սկսել է ուրանի 60 տոկոսով հարստացումը՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել հակաիրանական բանաձեւին եւ խնդրել ․․․
ԵՄ-ը «ավելի նպատակաուղղված պատժամիջոցներ» կընդունի իրանցի պաշտոնյաների դեմ. Մակրոն
Մենք հասցեական պատժամիջոցների կողմնակից ենք, ասել է Մակրոնը...
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են անարդյունք. ԱԷՄԳ-ի ղեկավար
Իրանի եւ ԱԷՄԳ-ի բանակցություններն  անարդյունք են ավարտվել...
Բայդենը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեկ տարով երկարացնում եմ Իրանի հանդեպ ազգային արտակարգ դրության ռեժիմը, ասել է Բայդենը...
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել ԵՄ-ում Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ կառուցողական բանակցությունների մասին․ ՏԱՍՍ
Ես չեմ կարող այսօր հայտնել մանրամասների եւ ժամանակացույցի մասին․․․
Իրանում անկարգությունները միջուկային գործարքը տապալելու ԱՄՆ-ի ծրագիրն էր․ գեներալ Մուսավի
Վերջերս Իրանում տեղի ունեցած անկարգությունները Վիեննայի  բանակցությունները (ԳՀՀԾ-ի շուրջ) տապալելու ԱՄՆ ջանքերի մի մասն էին․․․
Ամենաշատ