News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցը հանգեցրեց նրան, որ Չինաստանը այդ այցից հետո, կարելի է ասել, որ Թայվանը վերցրեց օղակի մեջ, կղզու հարևանությամբ անցկացրեց խոշորագույն զորավարժություններից մեկը, և արդեն մամուլում շրջանառվում է Չինաստանի դեռ ոչ հրապարակային հայտարարությունը, որ Թայվանի հարցը մինչև 2027-ը Չինաստանը պետք է լուծի, հարկ եղած դեպքում նույնիսկ ռազմական ճանապարհով, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։

«Այդ այցը Թայվան ինչ–որ առումով ապահովե՞ց Թայվանի անվտանգությունը։ Ոչ, այն ստեղծեց մի քանի անգամ ավելի լուրջ լարվածություն և գլխացավանք հենց այդ կղզու համար։ Ընդորում, Թայվանի մի շարք քաղաքական գործիչներ հոյակապ հասկանում էին դա և մինչև այդ այցը դիմել էին՝ խնդրելով այն չեղարկել, քանի որ հասկանում էին, թե ինչ հետևանքի է բերելու»,– ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ Փելոսին արագ հայտարարություն արեց, որ Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինային պետք է զենք մատակարարել, մարդասիրական օգնություն տրամադրել և այլն։ Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ ԱՄՆ–ն շատ լավ գիտի, թե ինչպես կարող է օգնել այս կամ այն պետությանը։

«Երբ քեզ ասում են, որ պետք է հասկանանք, թե ինչով կարող ենք օգնել, դա ավելի շատ հայտարարություն է, որ մեզնից ոչինչ մի սպասեք, որովհետև ԱՄՆ-ն հոյակապ գիտի, թե ինչպես է պետք օգնել ագրեսիայի ենթարկված երկրին և ինչ է հնարավոր անել։ Մասնավորապես, եթե իրականում ուզենար օգնել, ապա Հայաստանի ղեկավարության հետ շատ արագ կքննարկեր բոլոր այդ հարցերը։ Հարցին պետք է գլոբալ նայել։ Ինչո՞ւ է Հայաստանն այս ճամբարում, այլ ոչ թե այն՝ Արևմուտքի ճամբարում, որովհետև Արևմուտքի ճամբարը մինչ օրս Հայաստանի անվտանգության հետ կապված անգամ չնչին երաշխիքներ չի տվել։ Եվ այս այցն էլ ցույց տվեց, ոչ ընդունակ չէ տալ, ընդամենը դատարկ հայտարարություններ էին»,– ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ Փելոսիի այցը նաև ԱՄՆ–ում ներքաղաքական գործընթացների հետ էր կապված, այնտեղ ընտրություններ են սպասվում, հայ համայնքի ձայներ են հարկավոր, հատկապես մի իրավիճակում, երբ դեմոկրատների դիրքերը ներկայում բավականին խոցելի են, իսկ հանրապետականները բավականին ագրեսիվ աշխատում են՝ մատնանշելով արտաքին քաղաքականությունում դեմոկրատների թույլ տված բազմաթիվ սխալներ։ Նրա խոսքով՝ Փելոսիի այցը նման է այն իրավիճակին, երբ ամեն անգամ ԱՄՆ–ում ընտրություններից առաջ ասում են, որ ապրիլի 24-ին կհայտարարեն, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն ամեն անգամ չեն կատարում իրենց խոստումը։ Ըստ նրա՝ ցանկացած պարագայում նրանք փորձում են հայկական կողմին համոզել, որպեսզի համաձայնեն այն մոդելին, որն իրենց թույլ կտա այս տարածաշրջանից ռուսներին դուրս հանել։

Հարցին, թե արդյոք պատահական էր, որ Փելոսին «Վարդանանք» կտավի ներքո ելույթ ունենալով մատնացույց արեց կտավը և ասաց, որ սա քրիստոնյա հայերի պատերազմն է ընդդեմ պարսիկների, Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ քաղաքականության մեջ պատահականություններ չկան, դա կա՛մ նախապես դեսպանատունն էր այդպես պատվիրել, կա՛մ էլ կառավարությանն են խնդրել այդտեղ կազմակերպել հանդիպումը։ Նրա խոսքով՝ արցախյան երկրորդ պատերազմը և այս վերջին զարգացումների թիվ մեկ թիրախը գլոբալ առումով Իրանն է, նաև կա ծրագիր Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, թեև Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում բավականին թուլացել են։ Նա նաև նշեց, թե քանի որ այս պահին չի հաջողվում Իրանի ստիպել կատարելու միջուկային հարցի վերաբերյալ Արևմուտքի պահանջները, հիմնական թիրախ մնում է Իրանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի ժամանակ հայտարարեց, որ Իրանի հետ այդ սահմանը կարող է չլինել, իսկ հիմա գալիս է Փելոսին հիշում է Ավարայրի ճակատամարտը, որը և՛ պարսիկներն են մոռացել, և՛ որոշակի առումով հայերն են մոռացել։ Ըստ նրա, ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր այս մեսիջը փոխանցել հայկական կողմին։

«Այսինքն՝ դուք պետք է լինեք հակաիրանական ճամբարում։ Այսինքն՝ այս ճակատագրական պահին գլոբալ առումով Իրանից բավականին կախված է ՀՀ անվտանգությունը, հայկական կողմը բերում է մի մարդու, որը իրականում անվտանգության ոչ մի լուրջ մեխանիզմներ չի կարողանալու ապահովել և իր համար ապահովում է այն, որ այդ կտավի տակ կանգնի և հակաիրանական ժեստ անի»,– ասաց նա։

Քաղաքագետը նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունների այսպիսի սխալ քաղաքականության հետևանքով է, որ այն պետությունները, որոնք կարող են այս իրավիճակում մեզ դաշնակից լինել, այսքան պասիվ են։ «Իսկ մի՞թե հնարավոր է ակտիվ համագործակցել մի երկրի իշխանության հետ, որը խելապակաս է։ Անհնար է, որովհետև որպեսզի դու ապահովես արդյունք, դու պետք է այդ պետության, իշխանության հետ սինխրոն աշխատես»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք Փելոսիի այդ ժեստն Իրանը կարող է ընկալել որպես ոչ բարեկաման վերաբերմունք Հայաստանի կողմից, քաղաքագետն ասաց, որ Իրանը հայերի հետ ունի հազարամյակների շփման փորձ և հայերին նայում է որպես բարեկամ ազգի, որի հետ պետք է լուրջ աշխատել։ «Իրենք, հասկանալով, որ թիրախը իրենք են, իհարկե իրենց կֆիքսեն, որ այս իշխանությունները հակաիրանական ժեստ արեցին, բայց գլոբալ առումով իրենք այս կամ այն քայլն անելը դրան չեն պայմանավորելու։ Ավելի շատ դա պայմանավորված է լինելու այն բանակցություններով, որոնք կընթանան Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունում»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ