News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ղարաբաղյան հիմնախնդիր․ աշխարհաքաղաքական և էթնոքաղաքական ախտորոշում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Նույն օրը նախարար Բաբայանը Ամերիկյան Էնթերփրայզ ինստիտուտում մասնակցել է կլոր սեղանի։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին և պատասխանել ներկաների հարցերին։

Նախարարն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը տարբեր գործընթացների վերաբերյալ ճիշտ և համապարփակ պատկերացում կազմելու և որոշումների կայացման ընթացքում դրանք կիրառելու տեսանկյուններից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախյան բոլոր պատերազմներում Արցախի ոստիկանն առաջնագծում է. Արտյոմ Հարությունյան
Կազմավորման օրվանից Արցախի Հանրապետության ոստիկանությունը մեր...
Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյան
Ցանկացած իրավիճակում մեր ժողովուրդը գիտի, ինքը մենակ չէ, որ պաշտպանված են նրա իրավունքները...
Իմ պայքարը 2 ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների շահերի պաշտպանություն․ Ա. Թովմասյան
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի գլխավորած մի խումբ տեղահանվածների հետ…
Արցախի ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների...
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել...
Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք
Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեղումներ...
Ամենաշատ