News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Միջատաբանները հաշվել են Երկրի վրա բոլոր մրջյունների թիվը եւ այն 20 կվադրիլիոն առանձնյակ է կազմել: Սիդնեյի Macquarie համալսարանի գիտնականների աշխատանքը հրապարակված է The Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Դրա համար մի խումբ գիտնականներ վերլուծել են մրջյունների այս կամ այն ​​կերպ հաշվարկման վերաբերյալ 489 հետազոտություն։ Պարզվել է, որ մրջյունների ընդհանուր կենսազանգվածն ավելի մեծ է, քան բոլոր վայրի թռչուններինը եւ կաթնասուններինը միասին վերցված։ Ավելի վաղ գիտնականները փորձել էին հաշվել մրջյունների թիվը տեղական դիտարկումների միջոցով։

Գիտնականները պարզել են, որ բոլոր ցամաքային մրջյունների 61 տոկոսն ապրում է արեւադարձային անձրեւային անտառներում եւ սավաննաներում: Մրջյուններից ամենաքիչը՝ միջերկրածովյան թփուտներում եւ արեւադարձային փշատերեւ անտառներում:

Միջատաբանները նաեւ ընդհանուր կենսազանգվածը 12 մեգատոն չոր ածխածին են գնահատել, որը կազմում է մարդկության չոր կենսազանգվածի 20 տոկոսը։ Ընդ որում, գիտնականները ենթադրել են, որ իրականում մրջյունները շատ ավելի շատ են:

Հետազոտության արդյունքները հաստատում են այն վարկածը, որ մրջյունները ցամաքային էկոհամակարգերի կենտրոնն են. նրանք տարածում են բույսերի սերմերը, ապրում են այլ միջատների հետ սիմբիոզում, կեր են հանդիսանում մյուս կենդանիների համար եւ այլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնագետները հայտնաբերել են, որ շներին ընտելացրել են մի քանի հազար տարի ավելի վաղ, քան համարվում էր
Պարզվել է, որ ոսկրը պատկանել է Canis lupus familiaris (ընտանի շուն) տեսակին․․․
Հնդիկ զինվորականները ուրուրներին սովորեցրել են հարվածել անօդաչուներին
Առաջին անգամ ուրուրներին դրոնների դեմ կիրառել են Yudh Abhyas-2022 հնդկա-ամերիկյան զորավարժությունների ժամանակ․․․
Ամենատխուր կատուն գտել է տերերին այն բանից հետո, երբ համացանցում աստղ է դարձել
Տեքստին կցվել են նաեւ տխուր կատվի լուսանկարները․․․
Խուլ շունը երկու ամսում սովորել է ժեստերի լեզուն
Երկու ամսվա ընթացքում կենդանին սովորել է մի քանի հրամաններ՝ «նստիր», «կանգնիր», «թաթդ տուր», «պառկիր», «ինձ մոտ»․․․
Իսպանիայում հայտնաբերված հսկա կրիան Երկրի պատմության մեջ խոշորագույններից մեկն է
Ամենախոշոր ծովային կրիան, որը երբեւէ գրանցված է եղել, արխելոնն է, որը վերացել է մոտ 66 միլիոն տարի առաջ․․․
Բորդեր-կոլին ինքն է վազել ոստիկանություն՝ զբոսանքի ժամանակ մոլորվելուց հետո
Ռոզի անունով տասնամյա շունը զբոսնելիս է եղել իր տիրոջ՝ Սթիվ Հարփերի հետ․․․
Ամենաշատ