News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում զբաղված Ռուսաստանի համար բոլորովին հեշտ չէ Կովկասում։ Բայց իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Մեր կողմից իրադարձություններին ընկալելի եւ հրապարակային գնահատական չտալն առաջ է բերում հայ հասարակության հիասթափությունը։ Այս մասին նշվել է Պետական դումայի  ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի  ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունում, որն արվել է սեպտեմբերի 16-18-ին Հայաստան կատարած այցի արդյունքների հիման վրա։

«Չէի կարող չարձագանքել դժվար ժամանակներում Հայաստան այցելելու անհրաժեշտությանը։ Շատերը Հայաստանում համակերպվել են 2020թ. պատերազմում կրած պարտությանը, ինչն էլ վավերացրին 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։ Կարծում էին, թե խաղաղություն են ընտրում։ Բայց պարզվեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հայերից եւ Հայաստանից սպասում են լիակատար հրաժարում Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներից, եւ այդ մասին հիշեցնում են ուժով։  

Հայաստանին, ինչպես եւ ամբողջ տարածաշրջանին, խաղաղություն է պետք, բայց ոչ պերմանենտ նվաստացման գնով։ Խաղաղության պայմանագիրը եւ հայ-ադրբեջանական սահմանագծումը չեն վերացնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, որի լուծման որոնումը պահպանվքւմ էր միջազգային հարաբերությունների օրակարգում 30 տարի։ Հենց այսպես է պետք վերաբերվել դրան։ Հենց այսպես է, որքան ես եմ հասկանում, դրան վերաբերվում նաեւ Ռուսաստանը՝ իր խաղաղապահներին ուղարկելով հակամարտության գոտի։

Ես հեռացա, իսկ Նենսի Փելոսին մնաց։ Սա դառը կատակ է։ Բայց այն արտացոլում է այն իրավիճակը, որում Հայաստանի կառավարությունը եւ նրան աջակցող շրջանակները փորձեր են անում մոտենալ ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին, որպեսզի հենարան գտնեն երկրի ներսում եւ երկրից դուրս։ Արեւմուտքը խաղում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, իր գլխավոր նպատակն է համարում տարածաշրջանում Ռուսաստանի ցանկացած ազդեցության դուրսմղումը։ Եվ դրանում հասնում է ավելի մեծ հաջողությունների՝ Բրյուսելում Եվրամիության հարթակն ընտրելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Քեմփ-Դեւիդի կրկնման համար (մերձավորարեւելյան կարգավորման հարցում)։

Ուկրաինայում զբաղված Ռուսաստանի համար շատ դժվար է Կովկասում։ Բայց իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Ընկալելի եւ հրապարակային գնահատականի բացակայությունը մեր կողմից առաջ է բերում հայ հասարակության հիասթափությունը։ Ինչպես ուզում է գործելով՝ Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած Թուրքիան, ըստ էության, լծակ են ստացել, որը սադրում է հակառուսական տրամադրությունների աճ դաշնակցային Հայաստանում, որի իշխանություններն իրենք էլ դեմ չեն Ռուսաստանի վրա բարդել բոլոր դժվարությունները, ներառյալ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

Մենք մոտենում ենք ճամբաբաժանին։ Թե ինչպես կզարգանան Հայաստանը եւ ռուս-հայկական հարաբերությունները, կախված է այն որոշումներից, որոնք պետք է ընդունվեն առաջիկայում»,- գրել է Զատուլինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Ամենաշատ