News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաև այլ գերեզմանատներից:

49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ