News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Չինաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով  եւ հասել 11,16 միլիարդ դոլարի։ 

Երկու երկրների միջեւ անցած տարվա հունվարից օգոստոս ամիսներին գործարքների արժեքը կազմել է 9,344 միլիարդ դոլար, հաղորդում է Mehr-ը։ 

Իրանից Չինաստան ներմուծումը նշված ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14 տոկոսով եւ հասել 4,9 միլիարդ դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Չինաստանը Իրանից ներմուծել է 4,3 միլիարդ դոլարի ապրանք։

Չինաստանից արտահանումն Իրան եւս աճել է 24 տոկոսով՝ կազմելով 6,2 միլիարդ դոլար։ Անցյալ տարվա հունվարից օգոստոս ամիսներին Չինաստանն Իրան է արտահանել 5 միլիրադ դոլարի ապրանք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ