Ոստիկանության Գուգարքի բաժնի տեսուչը սեպտեմբերի 17-ի ցերեկը ստացել էր տեղեկություն, որ առավոտյան ժամը 6-ին Վանաձորի գնակիչ 40-ամյա տղամարդը մտել է Քարաբերդ գյուղի մի տնակ եւ գողացել հեռախոս:
Գուգարք գյուղի բնակիչ 17-ամյա պատանին հայտնել է, որ գիշերը անցկացրել է Քարաբերդում, հոր տնակում: Քնել է դուռը չկողպած, ինչից էլ օգտվել է 40-ամյա վանաձորցին:
Նույն օրը 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է եւ բերվել բաժին: Նրա մոտ գտել են գողոնը: Տղամարդը ձերբակալվել է