News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ի լույս 13 գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա կրտսեր սերժանտ Արման Ծատուրյանը։

Արմանը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։ Վեց ամիս սովորելուց հետո Արմանը 2022 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Սիսիանում։

Արման Ծատուրյանը զոհվել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարի ուղղությամբ մղվող մարտերում։

«Արմանը հրետանավոր էր, մարտկոցի հրամանատար, ու երբ մյուս հրանոթները կորցրել էին, հիմնական ծանրաբեռնվածությունը մնացել էր Արմանի վրա։ Արմանը մարտական բոլոր առաջադրանքները կատարել էր գերազանց, հարվածել էր բոլոր թիրախներին։ Ինքը ամեն համազարկից հետո տղաներին մտցրել է թաքստոցները։ Հետո արդեն թշնամին նշանառության տակ է առել Արմանին ու վիրավորել ԱԹՍ-ով։ Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արման Ծատուրյանի հորեղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը։

Արման Ծատուրյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ