News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի համար «Եռաբլուր» մտնելն ընդամենը շոու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

«Անգամ երկու ամսական երեխա ունեցող մորը, որը ոչինչ չէր արել, ոստիկանները տարել են։ Իշխանության «նագլիությունը» անցել է բոլոր թույլատրելիի սահմանները։ Մարդ ինչքան ստոր պետք է լինի, որ ձեռք բարձրացնի ծնողի վրա, որի երեխայի կյանքի հաշվին ինքն ապրում է։ Իրենք հստակ գիտեն, որ մեզ վրա իրենց այցն ազդում է, բայց հատուկ անում են, որ մեզ ամեն անգամ հունից հանեն ու ցավեցնեն։ Բայց մենք չենք կոտրվելու ու մինչեւ վերջ իրենց պատիժն ենք պահանջելու։ Իրենք իրավունք չունեն քայլել ու շնչել այս հողի վրա։ Իրենք խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են, որ ուրախանա՞ն»,- նշեց նա։

Զոհվածի մայրը հայտնեց, որ ոստիկանները հեռացրել են իրենց ավտոմեքենաները կայանման համար թույլատրելի հատվածից։

«Ինչո՞ւ են գողացել իմ մեքենան, ինչո՞ւ ես պետք է գնամ այլ վայրից բերեմ մեքենաս, ի՞նչ իմանամ՝ ինչ են հանել մեջից»,- ասաց այլ ծնող։

Տպել
Ամենաշատ