News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Կարևոր  նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։

Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարօրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր...
«Ռուսերենի զարգացման հարցում պատրաստ ենք քննարկել նոր նախաձեռնություններ». Դումանյանը՝ ՌԴ պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը գլխավորությամբ պատվիրակություն կմեկնի Մոսկվա
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հրաժարվել է մեկել՝ այլ գործուղման պատճառով...
«Ժողովուրդ». Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
Նախանշվել են ատոմային ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ֆորումի շրջանակներում երիտասարդական թևի ներկայացուցիչներն առաջինը հնարավորություն ստացան դիտելու ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ատոմ»...
ՌԴ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին
Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին` բարձր գնահատելով երկկողմ գործակցությունն ու նկատել, որ առողջապահությունը երկու երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է...
Ամենաշատ