News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կատարը ցանկացել է կենտրոնանալ Եվրոպա էներգակիրների մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի վրա՝ էներգաճգնաժամի ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Bloobmerg-ը՝ հղում կատարելով  երկրի արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն-Աբդուլռահման Ալ Թանիին։

«Կատարը պատրաստ է օգնել թեթեւացնել էներգակիրների մատակարարման հետ կապված ճգնաժամը, բայց ցանկանում է կենտրոնանալ երկարաժամկետ պայմանագրերի վրա»,- նշել է Ալ Թանին։

Սեպտեմբերի կեսին  ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում երկրի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին հայտարարել էր, որ մատակարարումները Կատարից չեն կարող փոխարինել ռուսական գազին, որի կարիքն ունեն եվրոպական երկրները։ Պետության ղեկավարի խոսքով՝ Կատարը ցանկանում է օգնել Եվրոպային եւ մտադիր է առաջիկա տարիներին գազ մատակարարել եվրասիական մայրցամաքի այդ հատված։

Մինչ այդ Bloobmerg գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Դոհան որոշել է պնդել 20 տարի ժամկետով Եվրամիություն հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) «կոշտ» մատակարարումների հարցում։ Ինչպես այն ժամանակ նշվել էր հրապարակման մեջ, եվրոպական երկրներն այդ որոշումը շատ կոշտ էին համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ