News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Անկախության օրվա առթիվ Լիբանանի Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի Սրբոց Նահատակաց եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառ հայրապետի նախագահությամբ հանրապետական մաղթանք է կատարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Արարողութեան ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան անձնակազմին, ինչպէս նաև հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի։

Արարողութեան ընթացքին, Վեհափառ Հայրապետին ձեռամբ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան դրօշի օրհնութիւն, որուն աւարտին Նորին Ս. Օծութիւնը իր աղօթքը բարձրացուց առ Աստուած Հայրենիքին անսասանութեան ու անվտանգութեան, ինչպէս նաև հայոց բանակին հզօրացման համար։

«Օրհնէ, ո՜վ Տէր, մեր Հայրենի երկիրը։ …Դարերու ընթացքին անողոք թշնամին աւերակի վերածեց զայն, բայց այժմ, Քու ողորմութեամբդ և շնորհքի առատութեամբդ առաւել ծաղկեցուր Հայաստան աշխարհը։ …Ժողովո՛ւրդ հայոց, Հայկի՛ որդիներ և մեր Ս. Եկեղեցւոյ զաւակներ, առէ՛ք ձեր հաւատքի զէնքերը, ձեր գլխուն դրէ՛ք յոյսի թագը և մեր Հայրենիքին ու իրարու հանդէպ ամբողջական սիրով առաջ երթանք՝ միաբերան երգելով.- Մեր Հայրենիք, ազատ անկախ, որ ապրել է դարէ դար, իւր որդիքը արդ կանչում է ազատ անկախ Հայաստան»։

Յիշենք, որ օրեր առաջ Վեհափառ Հայրապետը 21 Սեպտեմբերը յայտարարած էր «Աղօթքի Օր» և հայրական կոչ ուղղած էր մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն աղօթելու մեր Հայրենիքին և իրենց արեան գնով զայն պաշտպանող հայկական բանակի քաջարի զինուորներուն համար։

Ստորև Նորին Ս. Օծութեան հայրական կոչը.

Չորեքշաբթի, 21 Սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը, հեռու ամէն տեսակ տօնախմբութիւններէ ու ցուցական երևոյթներէ, իւրաքանչիւր հայու համար հարկ է դառնայ ԱՂՕԹՔԻ ՕՐ:

Արդ, եկէք, սիրելի հայորդիներ, անհատաբար թէ հաւաքաբար, իւրաքանչիւրս իր վայրին մէջ և իր եղանակով աղօթենք՝

Աղօթենք, մեր զոհուած նահատակ զինուորներուն և ազգակիցներուն հոգիներու խաղաղութեան համար:

Աղօթենք, վիրաւորներու շուտափոյթ ապաքինման համար:

Աղօթենք, Հայաստանի և Արցախի ժողովուրդին անվտանգութեան պահպանման համար:

Աղօթենք, Հայաստանի ու Արցախի գերիշխանութեան և հողային ամբողջականութեան ամրացման համար:

Աղօթենք, հայոց աշխարհի պաշտպանութեան լծուած հայոց բանակին հզօրութեան համար:

Աղօթենք, հայ ժողովուրդի միասնականութեան ամրապնդման համար:

Հաւատքով զսպանակուած ու յոյսով շաղախուած աղօթքի ճամբով Աստուած ներկայութիւն կը դառնայ մեր կեանքին մէջ, մենք Աստուծոյ հետ կ՚ըլլանք և Աստուած՝ մեզի հետ:

Եւ երբ Աստուած մեզի հետ է, Դաւիթ մարգարէի խօսքով՝ «ոչինչ կրնայ զիս սասանեցնել» (Սղ 16.8 ) և Պօղոս առաքեալին հաստատումով՝ «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կրնայ մեզի հակառակ ըլլալ» (Հռ 8.31)»,- հայտնում են Կիլիկիո կաթողիկոսությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Ամենաշատ