News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիան կսրի հակամարտությունը, իսկ միջուկային զենք օգտագործելու նրա «սպառնալիքը» «վտանգավոր եւ անխոհեմ հռետորաբանություն էր»։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի առաջին մոբիլիզացիան անսպասելի չէր, սակայն դա կհանգեցնի հակամարտության սրման»։ Նրա կարծիքով՝ Պուտինի գործողությունները ցույց տվեցին, որ «պատերազմը նրա պլանով չի ընթանում», եւ պարզ էր, որ ՌԴ նախագահը «մեծ սխալ հաշվարկ» է արել։

«Մենք հոգ կտանենք, որ Մոսկվայում թյուրըմբռնում չծագի, թե կոնկրետ ինչպես կարձագանքենք։ Իհարկե, դա կախված է նրանից, թե ինչ իրավիճակում կամ ինչ զենք կարող են օգտագործել։ Ամենակարեւորը դա կանխելն է, ինչի համար էլ Ռուսաստանին ուղղված մեր ուղերձներում մենք այնքան հստակ խոսեցինք աննախադեպ հետեւանքների մասին»,- ասել է Սթոլթենբերգը՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառումը։

Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն «չի զբաղվի նույն անխոհեմ եւ վտանգավոր միջուկային հռետորաբանությամբ, ինչպես նախագահ Պուտինը», քանի որ դաշինքը «չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ, այլ պարզապես փորձում է պաշտպանել Ուկրաինային եւ թույլ չտալ հակամարտությունների սրացում»: «Մենք հանգստություն ենք պահպանելու եւ կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Նախագահ Պուտինի ելույթը վկայում է այն մասին, որ պատերազմն ըստ պլանի չի ընթանում։ Նա սխալ է հաշվարկել»:

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «կարճաժամկետ հեռանկարում դժվար է լուծում գտնել, քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչել, որ Ուկրաինան ինքնիշխան, անկախ պետություն է»։ «Հետեւաբար, ես վախենում եմ, որ այս պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը ապացուցելն է, որ նախագահ Պուտինը մարտի դաշտում չի հաղթի։ Երբ նա դա հասկանա, ստիպված կլինի նստել եւ բանակցել Ուկրաինայի հետ ողջամիտ համաձայնագրի շուրջ»։

Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքի անդամներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային, եւ այժմ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է համալրեն զենքի եւ զինամթերքի իրենց պաշարները։

Քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստ է «երկարաժամկետ ճանապարհի, դաշինքն այժմ երկխոսության մեջ է պաշտպանական արդյունաբերության հետ՝ իր նյութական միջոցները վերականգնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ