News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում, Եթովպիայում, Հարավային Սուդանում, Սոմալիում եւ Եմենում գրեթե մեկ միլիոն մարդ սովի է մատնված կամ սովի կմատնվի այս տարի օգնության բացակայության պատճառով, քանի որ պարենային համաշխարհային ճգնաժամը խորանում է:

«Աֆրիկյան եղջյուրում սաստիկ երաշտը մարդկանց սովամահության եզրին է հասցրել։ Պարենի սուր պակասը արագորեն աճում եւ տարածվում է ամբողջ աշխարհում։ Առանց լայնածավալ հումանիտար արձագանքի, իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կվատթարանա առաջիկա ամիսներին»,- ասվում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ:

Թեեւ գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային գները վերջին ամիսներին հասել են ռեկորդային բարձր մակարդակի, մի շարք երկրներում պարենի տեղական գները շարունակում են բարձր մնալ եւ կարող են էլի աճել, եթե ՄԱԿ-ի միջնորդությամբ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի եւ պարարտանյութերի մատակարարումներն ավելացնելու գործարքը ձախողվի:

Պարենի, վառելիքի եւ պարարտանյութերի բարձր գները ստիպել են զարգացած տնտեսություններին խստացնել դրամավարկային քաղաքականությունը, ասվում է ՊԳԿ-ի «Սովի թեժ կետեր» եռամսյակային զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: Սա բարձրացրել է ցածր եկամուտ ունեցող երկրների համար վարկի արժեքը՝ սահմանափակելով դրանց ներմուծումը եւ ստիպելով նրանց խնայողական միջոցներ ներդնել։

«Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այս միտումները կավելանան, ինչը կհանգեցնի աղքատության եւ պարենի սուր անբավարարության հետագա աճի, ինչպես նաեւ աճող սոցիալ-տնտեսական դժգոհության հետեւանքով առաջացած քաղաքացիական անկարգությունների»,- ասվում է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ կազմակերպելու պատրաստակամության մասին
Սեպտեմբերի 26-ին Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինկենի հետ...
Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ. Կատրին Կոլոնա
Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանից և իր մեղսակցությունն ունի Ադրբեջանի ռազմական գործողություններին, էլ ավելի...
ՄԱԿ-ի ՄԻԳՀ-ը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները
«Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները․․․
Գուտերեշը մտահոգված է Ղարաբաղից փախստականների հետ կապված իրավիճակով
«Այս պահին մենք մարդասիրական աշխատանքով չենք զբաղվում։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և փախստականների հարցերով․․․
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում
«ՄԱԿ-ը շատ ուշադիր հետեւում է դեպի Հայաստան զանգվածային տեղաշարժերին, եւ մենք շատ մտահոգված ենք տեղի ․․․
ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Արցախից տեղահանվածներին
«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի․․․
Ամենաշատ