News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ:

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։

Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման անցկացմանը․ Պեսկով
Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպումից հետո որեւէ փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի…
Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան
Երկրի ղեկավարների հանդիպման մասով մենք դեռ որեւէ կոնկրետ ինֆորմացիա  չունենք, բայց կրկնում եմ՝ Բրյուսելով սահմանափակում չկա...
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան
Եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի…
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20֊ից…
«Ասել է՝ տղերք հանձնվել չկա». 4 մանկահասակ երեխաների հայրը կռվել է մինչեւ վերջ՝ հրաժարվելով նահանջել
34–ամյա Վիգեն Ավագյանը սեպտեմբերի 13–ից անհետ կորած է համարվում...
Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի երկրորդ առաջարկն ընդունելի չէ. Աղաջանյան
Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի կողմից երկրորդ անգամ արված…
Ամենաշատ