News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդին՝  «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության գործունեության ոլորտն է՝ մարզական միջոցառումների, հանգստի, զվարճությունների կազմակերպում և հյուրանոցային ծառայություն։ Ընկերության ընդհանուր շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 6864,58 ք/մ, (4658,26 ք/մ լողավազան, 1764,5 մարզասրահ և օժանդակ շինություն և 441,82 պահեստ), իսկ դրանց սպասարկող հողատարածքը՝ 51,89 հա:

Ընկերության ամբողջ անշարժ գույքը (իրեն սպասարկման հողամասով), դեռևս 08.11.2006թ-ին 50 տարի ժամկետով տրամադրվել է «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» կազմակերպությանը և Ընկերության հետ կնքել է վարձակալության պայմանագիր, ինչն էլ սահմանված կարգով ստացել է պետական գրանցում: Վարձակալության պայմանագրի համաձայն՝ վարձակալը վարձատուին պարտավոր էր վճարել հյուրանոցային շենքերից ստացվող օգուտների զուտ շահույթի 5% չափով գումար: Հետագայում «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՊՓԲԸ-ի գույքի մի մասը (այդ թվում հյուրանոցային շենքեր) օտարվել են։

Հաշվի առնելով, որ Ընկերության ամբողջ գույքը տրամադրված է վարձակալությամբ «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությանը, Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է վարձակալին՝ Ընկերության մասնավորեցման ձևի, գնի, ներդրումների և այլնի վերավերյալ առաջարկություններ ներկայացնել համար։

«Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստ է ձեռք բերել Ընկերության բաժնետոմսերը (թվով 5 հողամասերը՝ 6422.76 ք.մ շենք-շինություններ և 14.22711 հա հողատարածք), իսկ 441.82 պահեստը և դրա համար հատկացված 37.26247 հա հողատարածքն առաջարկել է տրամադրել վարձակալությամբ` վարձակալության ժամկետ սահմանելով: Պատրաստ է վճարել բաժնետոմսերի արժեքը 2 ամսվա ընթացքում, որից հետո կատարել 400 մլն դրամի ներդրում։

Միաժամանակ «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերությունը խնդրել է Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերության (գրանցված ԱՄՆ-ում) միակ հիմնադրի կողմից միանձնյա հիմնված, հայաստանյան ռեզիդենտ հանդիասցող «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։

Այսպիսով Նախագծով առաջարկվում է Ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով, 732,171.321 հազար դրամ շուկայական արժեքով մասնավորեցնել  նախօրոք հայտնի գնորդ՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին:

Նախագծով սահմանվում է նաև, որ գնորդի կողմից Ընկերության բաժնետոմսերի արժեքը պետք է վճարի մասնավորեցման վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում, իսկ 2 տարվա ընթացքում պետք է կատարի 400,000.0 հազ դրամի ներդրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ