News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սումալու» առևտրի կենտրոնի տարածքում կիսավեր շենքի պատի փլուզման հետևանքով երեկ` սեպտեմբերի 21-ին փլատակների տակ է մնացել երկու մարդատար ավտոմեքենա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ի նիստում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը. «Բարեբախտաբար տրանսպորտային միջոցների սրահներում քաղաքացիներ չեն եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ ներկա պահին տարածքը սահմանազատված է, իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հայտնեց, որ նախօրեին Երևանի քաղաքապետի ու ԱԻ նախարարի հետ քննարկում են ունեցել. «Նաև գիտեմ, որ քննարկումներ են գնում սեփականատիրոջ հետ։ Խնդրում եմ հետևողական լինել, որպեսզի սահմանազատված հատվածում մենք նմանատիպ այլ դեպք չարձանագրենք»,– ասաց Մաթևոսյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց, որ Երևանի քաղաքապետը կիսավեր շենքի քանդման թույլտվություն տա, որպեսզի տարածքը հնարավորինս արագ մաքրվի. «Առաջարկում եմ` շատ արագ քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից, և մաքրվի այդ տարածքը սեփականատիրոջ միջոցներով, կամ քաղաքապետարանը նախաձեռնի, ապա սեփականատիրոջ միջոցներից դա փոխհատուցվի։ Արագ պետք է մաքրվի տարածքը»,– ասաց Ղուլարյանը։

Փոխվարչապետն արձանագրեց, որ տարածքում դեռ քննության որոշակի աշխատանքներ են տարվում, բայց և հույս հայտնեց, որ մինչև տարածքի մաքրումը նոր դեպք չի արձանագրվի։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ փլուզման հետևանքով տուժել էր 3 քաղաքացի, որոնցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը գնահատվում է բավարար. «Այս պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»:

Հիշեցնենք, որ երեկ` ժամը 17։45-ի սահմանում, քամու պատճառով մասնակի փլուզվել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո վթարային էր դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ