News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է.

«Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հանրային կարծիքը շեղել իրենց գործած ստոր և բարոյականության սահմաններից դուրս արարքներից։ Միայն բառեր, բառեր, բառեր և հակառակը փաստող գործողություններ՝ ամեն ինչ այս կառավարության բանաձևերի համաձայն։

Մենք՝ պայքարի դուրս եկած ծնողներս, հայտարարում ենք.

Առաջին. Այլևս երբեք Եռաբլուրը չխառնեք գերեզմանի հետ։ Այնտեղ են հանգչում գաղափարի համար մարտնչածներն ու կյանք տվածները։ Նրանք, ովքեր դավաճանել են այդ գաղափարները, նրանք, ովքեր փախել են, նրանք, ովքեր ծնկել են թշնամու առաջ, նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է պայքարը, իրավունք չունեն մուտք գործելու սրբավայր։

Երկրորդ. Ի՞նչ կապ ունեք դուք՝ ձեր նկարագրած ազատության և անկախության համար պայքար մղած Ոստիկանության հետ։ Ի՞նչ կապ ունեք դուք հայրենիքի համար կյանք տված ոստիկանների հետ, ինչպե՞ս եք դուք նայում նրանց ծնողների և երեխաների աչքերին, երբ առանց աչք թարթելու՝ գետնին եք տապալում և քարշ տալիս հերոսածին մայրերին։ Ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը։

Այո՛, ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, որպես իրական հայեր և հայրենասերներ, իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, և մենք նրանց հիշատակի պաշտպանն էլ ենք։ Նրանք մերն են, և ոչ մի կերպ՝ ձերը։

Երրորդ. Ոստիկանության աշխատակիցներ, դուք այս ապազգային իշխանությունների միակ հենարանն եք։ Դարձել եք նիկոլ փաշինյանի և նրա կամակատար վահե ղազարյանի ազգադավ օրակարգի իրականացնողները։ Այդ իսկ պատճառով էլ ամբողջությամբ պատասխանատու եք այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում։ Չի ստացվելու մի կողմ քաշվել ու միամիտ աչքերով փորձել հասկացնել, թե չգիտեիք՝ ինչ է կատարվում։

Ինչ վերաբերում է մեր պայքարին, ապա մենք գիտենք՝ ինչի համար ենք ապրում և ուր ենք գնում։ Մենք ունենք Եռաբլուր և հայրենիք, որի համար թափվել է մեր տղաների արյունը։ Մենք երբեք չենք նահանջի և անպայման հաղթելու ենք։ Եվ վերջում՝ ևս մեկ անգամ, իսկ ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ