News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը խաբելու պատճառ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, իշխանությունների հետ բանակցությունների վարման պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով` «խաբել»  բառն ավելի շատ  հենց իշխանություններին է բնորոշ:

«Թող նայեն իրենց հայտարարություններին, որոնցով վերջին երեք տարիներին ժողովրդին մատների վրա են պտտեցրել: Մենք խաբելու, ստելու պատճառ չունենք, մենք ասել ենք այն, ինչ անում ենք եւ անում ենք այն, ինչ ասում ենք»,-հայտարարեց Խաչատրյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ն իսկապես պնդում է արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը` ելնելով բացառապես ժողովրդի եւ պետության շահերից:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա հայտարարությունը, թե երկխոսությունն առկախվում է  եւ չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Առաքելյանը գտնվում է կալանքի տակ, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Վ. Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ ասված է եւ մեկնաբանության կարիք չկա: Միաժամանակ ընդդիմադիր գործիչը դժվարացավ պատասխանել, թե ինչպիսին կլինի իրադարձությունների ընթացքը եւ իշխանությունները կգնան  արդյոք ընդառաջ ՀԱԿ-ի պատվիրակության պահանջներին:

«Մենք նրանց համար պատանդ չենք, որպեսզի նրանք ձերբակալեն մեր երիտասարդ համախոհներին. չբավարարեցին մեր, ընդգծում եմ, օրինական պահանջը, իսկ մենք հետո նրանց հետ բանակցություններ վարեցինք»,- եզրակացրեց զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը պահանջում է ազատել երիտասարդ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին, ով օգոստոսի 9-ին ձերբակալված  7  երիտասարդների թվում էր:  Մնացած երիտասարդների համար որպես խափանման միջոց էր  ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Տ. Առաքելյանը համար` երկամսյա կալանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ