News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Հարավային Կովկասի գործընթացների վրա ազդելու լծակներ չունի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Փելոսիի այցը Երեւան, փոխանցում է Anadolu-ն։

«Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում մտահոգություն է առաջացրել։ Չարժե թեման ուռճացնել»,- ասել է նա։

Նրա խոսքով, Թուրքիան այսօր շարունակում է «որոշակի նախապատրաստությունը եւ շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ «Այս պահին մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը։ Եթե որոշենք մեկնել Չեխիա, ենթադրաբար այնտեղ կլինի նաեւ Փաշինյանը։ Հայկական կողմը նախկինում հայտնել էր այս հարթակում հանդիպման միտքը։ Թերեւս այդ բոլոր հարցերը այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք։ Սակայն, իհարկե, որոշակի նախաձեռնություններ կունենանք նաեւ Կովկասի հարցում։ Այս պահին այն դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիեւի հետ եւ, կախված դրանից, մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կազմակերպիչները մտադիր են հրավիրել նաեւ հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի առաջնորդներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ