News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Twitter Inc-ը նախատեսում է ավելի շատ տվյալներ տրամադրել արտաքին հետազոտողներին, ովքեր ուսումնասիրում են առցանց ապատեղեկատվությունը եւ մոդերացումը, հայտարարել է ընկերությունը:

Նրա խոսքով՝ դա արվում է հարթակի թափանցիկության բարձրացման նպատակով։ Ընկերությունը նաեւ հայտերի գործընթաց կբացի՝ ակադեմիական շրջանակներում, քաղաքացիական հասարակության եւ լրագրության ոլորտում աշխատող ավելի շատ մարդկանց Twitter Moderation Research Consortium-ին միանալ թույլ տալու համար՝ խումբ, որը Twitter-ը ստեղծել էր փորձնական ռեժիմով այս տարվա սկզբին:

Չնայած հետազոտողները տարիներ շարունակ ուսումնասիրել են վնասակար քոնթենթի հոսքը սոցցանցերում՝ նրանք հաճախ դա անում են առանց սոցցանցերի անմիջական մասնակցության:

Twitter-ը հայտնել է, որ հույս ունի, որ տվյալները նոր տեսակի հետազոտությունների կհանգեցնեն այն մասին, թե ինչպես են աշխատում առցանց ապատեղեկատվության դեմ պայքարի ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ