News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը, ներառյալ սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Սոչի-Երեւան չվերթները։ 

«Թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի եւ այլ ժամանցային ծրագրերի ցանկը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Բացի այդ, Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան - Սոչի - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին եւ ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչքներ՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա եւ Սոչի:

Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ