News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կոչ է արել պատրաստվել էլեկտրաէներգիայի անջատումների, եթե Ռուսաստանը Բալթյան երկրները հանի ընդհանուր էներգահամակարգից, եւ հայտարարել է պաշտպանական պատրաստվածության զորավարժությունների մասին, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք նաեւ պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Ռուսաստանը կարող է անջատել Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան իր էներգացանցերից»,- ասել է նա հեռուստաուղերձում։ «Խելամիտ կլիներ պատրաստ լինել էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումներին, ներառյալ պետական մարմինները, ընկերություններն ու յուրաքանչյուր մարդը»,- ավելացրել է նա՝ ցանկացած խափանում «ժամանակավոր» անվանելով։

Հինգշաբթի մոտ 3 000 պահեստազորային է կանչվել ամենամյա շաբաթական պաշտպաական զորավարժությունների, բայց Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ անմիջական ռազմական սպառնալիք երկրին չկա։

Նա Էստոնիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել անտեսել Ուկրաինայում կռվելու ցանկացած կոչ. «մի գնացեք, որովհետեւ հետդարձի ճանապարհ չունեք»։

Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան նախկինի պես կախված են Ռուսաստանի կայուն էներգամատակարարումից։

1,3 մլրդ եվրո արժողությամբ նախագիծը, որը ֆինանսավորում է ԵՄ-ը, ուղղված է Բալթյան երկրներ Ռուսաստանի եւ Բելառուսի ընդհանուր էներգահամակարգից 2025թ. անջատմանը՝ հօգուտ Եվրոպայի ապակենտրոնացված էներգահամակարգի։

Էլեկտրացանցերի ENTSO-E եվրոպական ցանցը կմիանա Բալթյան երկրների ցանցերին 24 ժամվա ընթացքում, եթե երկրներն անջատվեն Ռուսաստանի կողմից, ինչը կօգնի խուսափել էլեկտրաէներգիայի անջատումներից, հուլիսին հայտարարել էր լիտվական Litgrid էլեկտրացանցերի օպերատորը։ «Եթե Ռուսաստանը մեզ անջատի, արդեն այսօր մենք պատրաստ կլինենք։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ էներգամատակարարումը չի նորմավորվի, լուրջ խափանումներ չենք սպասում»,- այն ժամանակ հավաստիացրել էր Litgrid-ի տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ