News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանը նախաձեռնել է Տաջիկստանը ՀԱՊԿ-ի կազմից հանելու հարցը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, տեղեկացրել է Economist.kg-ն։

«Մասնակից պետությունների միջեւ առաջացող հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որեւէ մեկը փորձում է ուժ կիրառել, ապա մենք առաջարկում ենք հանել նրան կազմակերպությունից։ Ինչի՞ է դա պետք, եթե դառնում ես ՀԱՊԿ-ի անդամ եւ սպասում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց ստանում ես հակամարտություն կազմակերպության ներսում։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածները, որոնք այդպիսի պահեր են նախատեսում»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Իմանկուլովն ընդգծել է, որ Ղրղըզստանը պնդում է, որպեսզի բանակցություններ վարվեն տաջիկական կողմի հետ։

«Տաջիկստանը մեզ համար ոչ թե թշնամական, այլ բարեկամական երկիր է։ Մենք դարերով ապրում ենք կողք կողքի։ Տաջիկ ժողովուրդն այստեղ կապ չունի։ Նրանք իրավիճակի, իրականացվող քաղաքականության եւ քաղաքական գործիչների պատանդն են։ Քանի դեռ այդ քաղաքականությունը Ղրղըզստանի հանդեպ չի վերանայվի, ոչ մի լավ բան չի լինի, նման հակամարտությունները կկրկնվեն»,- ասել է Մարատ Իմանկուլովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին զինված բախումներ էին սկսվել ղրղըզա-տաջիկական սահմանին։ Սեպտեմբերի 16-ին ակտիվ գործողությունները սրացել էին սահմանի ամբողջ պարագծով, սկսվել էր Բաթքենի շրջանի բնակիչների տարհանում։ Ղրղըզստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն տեղեկացրել էր տաջիկական կողմից ծանր զրահատեխնիկայի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի եւ ավիացիայի օգտագործման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ