News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում էներգաճգնաժամի պատճառով փակվում է ամենահին հացի փուռը։ Ահա արդեն 90 տարի Էնգելբերթ Շլեհթրիմենի ընտանիքը թխում է ցորենի, գարու հաց եւ շոկոլադե կարկանդակներ Գերմանիայի արեւմուտքում գնվող քաղաքում։ Հոկտեմբերին նրանք մշտապես կանջատեն վառարանները, որովհետեւ այլեւս չեն կարող դիմանալ էներգակիրների գների աճին, տեղեկացրել է AP-ը։

Շլեհթրիմենի տատիկն ու պապիկը հացի փուռը Քյոլնում հիմնել են Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ 58-ամյա տղամարդը բիզնեսը հորից ժառանգել է 28 տարի առաջ եւ այն վերածել էկոլոգիապես մաքուր արտադրանքի խանութի, որն օգտագործում է ավանդական բաղադրատոմսեր եւ արգելում քիմիական հավելումների օգտագործումը փռում։

Այնուամենայնիվ, անգամ այս նորամուծությունները մոտ մեկ հարյուրամյակ հետո չեն փրկում ընտանեկան բիզնեսը (հացի փուռն ու երկու խանութները, որոնցում 35 մարդ է աշխատում) փակվելուց։ Նրանք եվրոպական էներգետիկ ճգնաժամի զոհերից են, եւ դա պայմանավորված է  ռուսական բնական գազի մատակարարումների կրճատմամբ։

Արդյունքում՝ էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը ճնշում է գործադրել ձեռնարկությունների վրա, որոնք արդեն պայքարում են այլ ծախսերի աճի դեմ՝ գնաճով պայմանավորված։

«Արդեն որոշ ժամանակ է՝ մենք փորձում ենք միաժամանակ մի քանի ճգնաժաների դեմ պայքարել՝ կադրերի անբավարարություն, կորոնավիրուսի համավարակ, հումքի արժեքի կտրուկ աճ, իսկ հիմա էլ էներգիայի արժեքի թռիչք եւ հետագա ծախսերի աճ անձնակազմի հետ կապված»,- ասել է Շլեհթրիմենը։

Նա նշել է նյութերի 50 տոկոսով թանկացման մասին։ Եվ «հիմա նաեւ էներգիայի արժեքի ճգնաժամ էլ կա։ Մենք առայժմ միայն մոտ 70 տոկոսի աճ ենք նկատել, որովհետեւ վառարանների համար դիզելային վառելիք ենք օգտագործում։ Պետք է զգուշանալ գների քառակի ավելացումից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ