News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհում գարեջրի ամենամեծ փառատոնը`Օքթոբերֆեստը, կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով ունեցած երկամյա դադարից հետո, վերադառնում է: CNN-ը հայտնում է, որ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են ուրախ այս կապակցությամբ:

Օքթոբերֆեստը, որը սկիզբ է առել Մյունխենում, տարածում է բավարիական մշակույթը: Տոնական օրերին գարեջուր են խմում, մատուցում գերմանական ավանդական ուտեստներ` բրատվուրստ (խոզի մսից պատրաստված երշիկեղեն) եւ թթու կաղամբ։ Փառատոնը տարածում է գտել աշխարհի այլ մասերում, ներառյալ մեծ մուսուլմանական բնակչություն ունեցող երկրներում, ինչպիսիք են Պաղեստինը եւ Մերձավոր Արեւելքի որոշ շրջաններ:

Մալայզիայում Կրոնի հարցերով նախարար Իդրիս Ահմադը նշել է, որ, հակառակ նրան, որ ոչ մուսուլման հասարակության համար խմելը արգելված չէ, սակայն փառատոնի անցկացումը կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել:

«Ալկոհոլը ազդում է հասարակության ներդաշնակության, կարգուկանոնի եւ անվտանգության վրա: Օկքթոբերֆեստի հարցում, բոլոր կողմերը պետք է ենթարկվեն Մալայզիայի կանոններին եւ կանոնակարգերին, որոնք հիմնված են իսլամի վրա», - ասել է նախարարը:

Մալայզիայի 32 միլիոն բնակչության մոտ 63,5 տոկոսը մուսուլմաններ են, որոնց մեծամասնությւոնը սուննիներ:

Կրոնական խմբերը, ինչպիսին է PAS-ը, մշտապես դեմ են երկրում Օքթոբերֆեստի միջոցառումները հյուրընկալելուն՝ ասելով որ վերոնշյալ փառատոնը չի հարգում ալկոհոլի եւ ոչ հալալ ուտելիքների մատուցման հարցում իսլամական զգայունությունը:

Օքթոբերֆեստը Մալայզիայում անցկացվում է 1970-ականներից ի վեր: Մայրաքաղաք Կուալա Լամպուրում բարերն ու տեղական գարեջրի գործարանները պատրաստվում են տոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ