Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ձկնաբուծության տեխնոլոգիական սարքավորումների բարելավման գործողությունների ծրագիր է առաջարկել։ Առաջարկները ներկայացվել են Սանկտ Պետերբուրգում կայացած Ձկնորսության միջազգային ֆորումում, հաղորդում է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Արմեն Հարությունյանը, իր ելույթի ընթացքում, նշել է, որ հանձնաժողովը ներկայացրել է մանրամասն առաջարկներ (այդ թվում՝ հայկական կողմին), թե ինչպես խթանել ջրախնայողության տեխնոլոգիաների եւ այլ ռեսուրսների կիրառումը ձկնաբուծության ոլորտում եւ օգտագործել ավազաններում արժեքավոր պարարտանյութերի տեսքով կուտակված թափոններ:
Ջրի բազմակի շրջանառության համակարգեր տեղադրող ընկերություններին առաջարկվում է մասամբ փոխհատուցել ծախսերը:
Մանրամասն առաջարկներ են կազմվել նաեւ բուծման, անասնաբուժության, ինչպես նաեւ, ակադեմիական ծրագրի շրջանակներում, ուսանողների եւ կենսաբանության ուսուցիչների փոխանակման ծրագրերի վերաբերյալ։
ԵՏՀ-ի տվյալներով՝ վերջին հինգ տարում ԵԱՏՄ երկրների միջեւ ձկան եւ ծովամթերքի ոլորտում փոխադարձ առեւտրի ծավալն աճել է 1,6 անգամ։