News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ Էրդողանի հետ հանդիպումից Փաշինյանի հրաժարումը դժվար թե որեւէ օգտի հանգեցնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է Էրդողանին ներկայացնի բոլոր մտավախությունները, որոնք ունի հայկական կողմը։ «Եթե երկու կողմերն էլ ուզում են կարգավորել երկկողմ հարաբերությունները, ապա պետք է դա անեն որպես հավասար գործընկերներ՝ առանց որեւէ նախապայմանի։ Դա միակ բանաձեւն է։ Սակայն դա տեի չի ունենում։ Ավելին, Թուրքիան կրկին սկսել է նախապայմաններ առաջ քաշել։ Խոսքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից Հայաստանի հրաժարման, 1921 թվականի «Կարսի պայմանագրի» հաստատման եւ ԼՂՀ շահերը պաշտպանելուց Երեւանի հրաժարման, ինչպես նաեւ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին է»,-ասաց Սաֆրաստյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ