News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկա պայմաններում Հայաստանը պետք է «կասեցնի» Թուրքիայի հետ սկսված բանակցային գործընթացը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Անկարան, ըստ փորձագետի, փաստացի վերջնագիր է ներկայացրել Հայաստանին, ինչը ոչ մի կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական զարգացմանը։ Վերջնագիրը, նրա կարծիքով, կիրականացվի Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի միջոցով։ Միաժամանակ համապատասխան հայտարարություններ են հնչել նաեւ պաշտոնական Անկարայից։

«Այնպես որ, միայն գործող իշխանությունները պետք է որոշեն՝ ներկա պայմաններում բանակցել Թուրքիայի հետ, թե՛ ոչ։ Անձամբ ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը պետք է «կասեցվի»։ Միեւնույն ժամանակ, չարժե ամբողջությամբ հրաժարվել դրանից»,- պարզաբանեց թուրքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ