News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը միտված համատեղ քայլերի շուրջ: Այս առումով կարևորվել է վերջերս տեղի ունեցած երկու երկրների կողմից դեսպանների փոխադարձ հավատարմագրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ