News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները:

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական երկկողմ օրակարգին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-եգիպտական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխվստահության վրա հիմնված ակտիվ փոխգործակցությունը։ Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել` առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության և գիտամշակութային ոլորտներում առկա համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ