News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել`վերացնել իր մշտական ​​անդամների համար վետոյի իրավունքը:

«Վետոն պետք է հանվի, մշտական ​​անդամները պետք է կատարեն իրենց պատասխանատվությունը՝ հանուն խաղաղության եւ անվտանգության, այլ ոչ թե հետապնդեն ազգային շահերը», - ասել է Արդերնը։

ՄԱԿ-ի համակարգում Անվտանգության խորհուրդը գործեւմ է խաղաղության պահպանման նպատակով եւ ներառում է հինգ մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը։ Այս կազմն անփոփոխ է ու անձեռնմխելի, յուրաքանչյուրն ունի «վետոյի» իրավունք, ինչը թույլ է տալիս արգելափակել ցանկացած որոշման ընդունում։ Նրանցից բացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներառում է եւս տասը երկիր, որոնք ընտրվում են պետությունների յուրաքանչյուր տարածաշրջանային խմբից՝ ընդամենը երկու տարով։

Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ի տարբերություն Գլխավոր ասամբլեայի հանձնարարական բանաձեւերի, պարտադիր են, թեեւ ոչ միշտ են կատարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ