News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որեւէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Ոստիկանության կարմիր ու սեւ բերետավորները, հանուն Նիկոլ Փաշինյանի անվտանգության, բառիս բուն իմաստով քարշ տալով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների մայրերին, հայրերին, քույրերին։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ փորձում էր լսել Ազգային ժողովի մեծամասնության՝ ՔՊ-ականների տեսակետը։ Լիահույս էինք, որ ժողովրդավարության մասին զօրուգիշեր դիֆերամներ ձոնող իշխանավորները խստագույնս կդատապարտեն տեղի ունեցածը, այնինչ, նրանց հետ զրուցել այդպես էլ չստացվեց. նրանք թե՛ մեր զանգերը, թե՛ հաղորդագրություններն անպատասխան թողեցին։ Ավելին՝ պատգամավորներից մեկն էլ՝ Ծովինար Վարդանյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հորդորեց իր հետ շփվելու պատվին արժանանլու համար՝ դիմել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ «Մեր խմբակցության հարցազրույցները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Խնդրում եմ մինչ ինձ հետ հարցազրույց ունենալը՝ դիմել նրան»,- ասաց տիկին Վարդանյանը։

Իշխող թիմի պատգամավորները, որ ըստ օրենքի ու կանոնակարգի՝ ազատ են իրենց խղճի, մտքի ու համոզմունքների մեջ, փաստորեն սոսկալի կաշկանդվածություն ունեն խմբակցության քարտուղարից։ Իհարկե, պարզից էլ պարզ է, որ վերոնշյալ թեմայով խոսելու արգելք կա կառավարական կաբինետից, բայցեւ հետաքրքիր է՝ ծիծաղելի այս պատասխանը պատգամավորները Հանրային հեռուստաընկերությա՞նն էլ են տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ