News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Ուկրաինայի հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը։ Նա հարցազրույց է տվել ֆրանսիական Le Point ամսագրին։ «Այդ քաղաքականությունը հաջողությամբ չի պսակվել»,-ասել է Ռասմուսենը։ 

«Մակրոնը մեզ զարմացրեց ճգնաժամի սկզբում իր՝ մեղմ ասած, յուրահատուկ եւ քննադատական ​​հայտարարությամբ, որ Պուտինին չպետք է նվաստացնել։ Նման հայտարարությունները աղետալի են եւ  վնասակար»,-հավելել է Ռասմուսենը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Մակրոնը վերահաստատել է իր համոզմունքը, որ համաշխարհային առաջնորդները պետք է շարունակեն երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Մակրոնը հավելել է, որ առաջիկա օրերին կրկին կխոսի Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտում տեղակայված միջուկային ռեակտորների շուրջ անվտանգության իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ