News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Թայվանի հարցում սխալ եւ վտանգավոր ազդանշաններ է ուղարկում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ թեեւ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ չի աջակցում «Թայվանի անկախությանը», սակայն դրան հակասում են ամերիկյան կողմի գործողությունները։ ԱՄՆ-ն, նրա խոսքով, փորձում է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խոչընդոտել Չինաստանի խաղաղ վերամիավորումը եւ նույնիսկ բացահայտորեն հայտարարել Թայվանի պաշտպանությանն աջակցելու մասին՝ ուղարկելով շատ սխալ եւ վտանգավոր ազդանշան։

Վան Ին հորդորել է ԱՄՆ-ին վերադառնալ մեկ Չինաստանի քաղաքականությանը եւ հստակ արտահայտել իր հակադրությունը բոլոր տեսակի անջատողական գործողություններին, որոնք ուղղված են «Թայվանի անկախությանը»։ Նա ընդգծել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, եւ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ