News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երբ հունիսին բենզինի գները ռեկորդային աճ գրանցեցին՝ հասնելով ավելի քան 5 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները շտապեցին մեղադրել Ռուսաստանին, գրում է Fortune-ը:

Բայդենի վարչակազմն անգամ վառելիքի թանկացումն այն ժամանակ անվանեց «գների պուտինյան բարձրացում»։ Այնուամենայնիվ, բենզինի գները վերջին ամիսներին նվազել են մոտ 26 տոկոսով, նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինայում պատերազմը շարունակում է սրվել։

ClockTower Group կոչվող ակտիվների կառավարման այլընտրանքային հարթակի հետազոտողները պնդում են, որ պատերազմը ամենամեծ ռիսկը չէ, բայց իրականում դա Իրաքն է:

ClockTower Group-ի գլխավոր ստրատեգ Մարկո Պապիչը նշում է, որ ԱՄՆ-ն փորձում է ստիպել Սաուդյան Արաբիային ավելացնել նավթի արդյունահանումը, մինչդեռ փորձում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դուրս եկավ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից:

«Նավթի մատակարարման իրական վտանգը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածությունն է, որը, ամենայն հավանականությամբ, կտրուկ կբարձրանա, քանի որ ԱՄՆ-ն պայքարում է երկու կողմերին երջանիկ դարձնելու համար»,-գրել է Պապիչը՝ հավելելով, որ «Վաշինգտոնը պետք է ընտրություն կատարի երկուսի միջեւ»:

Պապիկը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է լինել Մերձավոր Արեւելքում պարտված սցենարի մեջ: Նա պնդում է, որ եթե ԱՄՆ-ն մերժի Իրանին՝ ընդունելով Սաուդյան Արաբիայի հետ նավթի ներկրումն ավելացնելու համաձայնագիրը, դա կստիպի Իրանին հակահարված տալ Իրաքում՝ աջակցելով աշխարհազորայիններին՝ տարածաշրջանում բռնություն հրահրելու համար: Նա նշել է, որ միայն այս տարի Իրանը չորս անգամ աջակցել է աշխարհազորայիններին, որոնք հրթիռներ են արձակել նավթավերամշակման գործարանների ուղղությամբ եւ հարվածել ԱՄՆ հյուպատոսության մոտ գտնվող շենքերին։

«Այս պահին ներդրողների մեծ մասը կենտրոնացած է ուկրաինական հարձակման վրա Խերսոնում եւ Խարկովում, քանի որ դա կապ ունի նավթի գների հետ»,-​​գրել է Պապիչը։ «Սակայն նավթի համաշխարհային մատակարարումների ամենամեծ ռիսկը կարող է լինել Իրաքի շիաների միջեւ հակամարտությունը, եթե Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվեն»,-հավելել է նա։ 

«Մենք մտավախություն ունենք, որ ինչ էլ որ ընտրություն կատարի ԱՄՆ-ը, պատասխան հարվածն ինչ-որ կերպ կավարտվի Իրաքի դռան մոտ»,-ասել է Պապիչը: 

Պապիչը նշել է, որ արագ շահույթ ստանալու համար նավթի վրա խաղադրույքն այլեւս կենսունակ տարբերակ չի թվում ներդրողների համար: «Այս պահին մենք հնարավորություն չունենք գնահատելու, թե դա ինչպես կազդի շուկաների վրա: Բայց քանի որ Brent տեսակի նավթի գներն արդեն 26 տոկոսով ցածր են իրենց հունիսյան բարձր մակարդակից, կարելի էր հեշտ շահույթ ստանալ նավթի կարճաժամկետ առեւտուրում»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ