News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում հիմնադրամի չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել:

Երևանի քաղաքապետարանի և «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում, չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին:

Այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 

 

Տպել
Ամենաշատ