News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան հետեւյալ մարզերում.

Արագածոտնի մարզ - Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ

Գեղարքունիքի մարզ - Ճամբարակ

Լոռու մարզ - Գյուլագարակ, Ալավերդի,Լոռի բերդ, Տաշիր

Կոտայքի մարզ - Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ

Շիրակի մարզ - Անի

Սյունիքի մարզ - Սիսիան, Քաջարան

Վայոց Ձոր  - Արենի, Եղեգիս

Տավուշի մարզ – Բերդ

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

ՀՀ 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:

Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ.

2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի.

3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ.

4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.

5 թեկնածու 1 համայնքում - Թալին.

7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ