News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալացի քաղաքական գործիչները վրդովմունք են հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քողարկված սպառնալիքների հետ կապված եւ նրան հորդորել չմիջամտել ներքին քաղաքականությանն այն բանից հետո, երբ նա «զգուշացրել է», որ Եվրոպան Իտալիայի դեմ պայքարի «գործիքներ» ունի, գրում է  Politico-ն։

Հինգշաբթի Պրինսթոնի համալսարանում համաժողովի ժամանակ մասնակիցներից մեկն ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, որ «Պուտինի մտերիմ ֆիգուրներից մեկը» Իտալիայում կայանալիք օրենսդրական մարմինների ընտրություններում թեկնածուների շարքում է։ «Տեսնենք, եթե ամեն ինչ բարդանա, մենք գործիքներ ունենք Իտալիայի դեմ»,-պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նշվում է, որ դա ուղիղ ակնարկ է, որի համաձայն՝ Եվրահանձնաժողովն ունակ է կտրել անդամ երկրներին միջոցներից, եթե նրանք խախտեն օրենքի գերակայությունը։

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել է կրճատել Հունգարիային հատկացվող 7,5 միլիարդ եվրոն։

«Ի՞նչ է դա, սպառնալի՞ք։ Սա անամոթ գոռոզություն է»,-ասել է Իտալիայի «Լիգա» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին։

Նա Ֆոն դեր Լյայենին կոչ է արել «հարգել ազատ, ժողովրդավարական, ձայնի իրավունք ունեցող իտալական ժողովրդին»

Նա հավելել է․ «Եթե Բրյուսելում որեւէ մեկը մտածում է Իտալիային պատկանող միջոցները կտրելու մասին, քանի որ «Լիգան» հաղթում է ընտրություններում, ապա մենք կվերանայենք այդ Եվրոպան»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ